Ռումինիայի գիշերային ակումբում հրդեհի զոհերի թիվը հասել Է 50-ի
Международные новостиԲուխարեստի «Կոլեկտիվ» գիշերային ակումբում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 50-ի. նոյեմբերի 11-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի Չելմսֆորդ քաղաքի հիվանդանոցում մահացել Է տուժածներից եւս մեկը, որի այրվածքները կազմում Էին մարմնի 90 տոկոսը: Այդ մասին լրագրողներին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում:
Մի քանի պետություններ, ներառյալ Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեյցարիան, Ավստրիան, Բելգիան, Գերմանիան եւ Իսրայելը, արձագանքել են Ռումինիայի իշխանությունների կոչերին եւ համաձայնել վիրավորներին տեղավորել իրենց կլինիկաներում: Այդ երկրներ են ուղարկվել շուրջ 35 տուժածներ, սակայն նրանցից յոթն արդեն մահացել են: Ոմանք չեն կարողացել դիմանալ տեղափոխման դժվարություններին:
Հրդեհից անմիջապես հետո հաղորդվել Էր 27 զոհվածների մասին, եւս 200 տուժածներ հոսպիտալացվել Էին, բայց այն ժամանակվանից զոհերի թիվն անշեղորեն աճում Է: Առողջապահության նախարարությունում հայտնել են, որ 76 տուժածներից, որոնք այժմ գտնվում են Բուխարեստի կլինիկաներում, 24-ն օրհասական վիճակում են: Մյուսները ծանր այրվածքներ են ստացել, բայց նրանց վիճակը գնահատվում Է կայուն: «Զոհերի թիվը կարող Է ավելանալ, եւ ընթացիկ շաբաթը կրիտիկական կլինի վիրավորների համար»,-պարզաբանել Է Այրվածքների հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Իոն Լա սկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: