Lufthansa-ն ավելի քան 900 չվերթ է չեղարկել բորտուղեկցորդների գործադուլի պատճառով
Международные новостиԳերմանիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Lufthansa-ն, նոյեմբերի 11-ին նշանակված շուրջ 930 չվերթ Է չեղյալ հայտարարել բորտուղեկցորդների գործադուլի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ավիափոխադրողների՝ նոյեմբերի 11-ին հրապարակված հայտարարության մեջ:
Ինչպես սպասվում Է, իրենց պլաններն ստիպված կլինեն վերանայել շուրջ 100 հազար ուղեւորներ:
Նախօրակին Բորտուղեկցորդների անկախ կազմակերպություն (ԲԱԿ) արհմիությունը հայտարարել Է, որ գործադուլը, սկսած նոյեմբերի 11-ից, Մայնի Ֆրանկֆուրտի, Մյունխենի եւ Դյուսելդորֆի օդանավակայաններում կանցկացվի մինչեւ նոյեմբերի 14-ը, ներառյալ երկար եւ միջին հեռավորությունների բոլոր չվերթերը:
Lufthansa-ն փորձել Է դատական կարգով արգելել գործադուլի անցկացումը, սակայն Դարմշտադտի՝ աշխատանքային հարցերով զբաղվող դատարանն անցած գիշեր հիմնավորված Է համարել գործադուլը Մայնի Ֆրանկֆուրտում եւ Մյունխենում: Դատարանը նշել Է, որ ԲԱԿ-ը հստակ ձեւակերպել Է գործադուլի նպատակները: Ընկերությունը մասնակի հաջողության Է հասել միայն Դյուսելդորֆում, որտեղ դատարանն արգելել Է գործադուլի անցկացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: