ԵՄ-ն ընդհանուր առմամբ 9,2 մլրդ եվրո կհատկացնի միգրացիայի դեմ պայքարելու համար. եվրակոմիսար
Международные новостиԵվրամիությունն ընդհանուր առմամբ 9,2 մլրդ եվրո կհատկացնի ինչպես հանրակցության ներսում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս միգրացիայի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին հայտնել Է միջազգային համագործակցության եւ զարգացման հարցերով եվրակոմ իսար Նեւեն Միմիցան, որն այցով գտնվում Է Նիգերի Հանրապետությունում:
«ԵՄ-ն առաջիկա տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 9,2 մլրդ եվրո կհատկացնի ինչպես հանրակցության ներսում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար: Այդ միջոցները կծախսվեն ինչպես փախստականների ընդունման եւ գրանցման կենտրոնների ստեղծման, նրանց անհրաժեշտ ամեն բանով ապահովելու, նրանց ընդունման համար ճամբարների ստեղծման, այնպես Էլ տարանցիկ պետություններին ու այն երկրներին աջակցություն ցուցաբերելու վրա, որտեղից սկսվում Է փախստականների հոսքը»,-նշել Է նա:
Եվրոպայի սահմանապահ գործակալության՝ Frontex-ի՝ նոյեմբերի 10-ին հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 1-ը ԵՄ-ի արտաքին սահմանները հատել են 1,2 մլն անօրինական միգրանտներ, ինչը բացարձակ ռեկորդ Է ԵՄ-ի պատմության մեջ:
«2015 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբերի վերջը ԵՄ-ի արտաքին սահմանների՝ գրանցված անօրինական հատումների թիվը գերազանցել Է 1,2 միլիոնի աննախադեպ նշագիծը»,-նշել Է գործակալությունը: Դա ավելի քան քառակի շատ Է, քան անցած ամբողջ տարում, երբ գրանցվել Էր ԵՄ-ի արտաքին սահմանների խախտումների շուրջ 280 հազար դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: