Էրդողանը հայտնել է Թուրքիայի առաջնահերթությունները
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է երկրի առաջնահերթությունների մասին:
Ինչպես հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, Էրդողանի խոսքով` Թուրքիայի համար առաջնահերթություններից են երկրի համար սպառնալիք ներկայացնող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը, եւ պաշտպանական արդյունաբերության ուժեղացումը:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան մտադիր է զարգացնել իր տնտեսական հզորությունը:
Վերջին տարիներին Թուրքիայում «Նպատակ-2023» նախագծի շրջանակում շեշտը դրվում է հայրենական արդյունաբերության զարգացման վրա: