Տասնյակ գրոհայիններ են ոչնչացվել Դեյր-էս-Զոր օդանավակայանը գրոհելու փորձի ընթացքում
Международные новостиՍիրիայի արեւելքում կասեցվել է գրոհայինների հարձակումը Դեյր-էս-Զոր օդանավակայանի վրա:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, հայտարարել է սիրիական բանակի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ալի Մայհուբը:
«Դեյր-էս-Զոր օդանավակայանի պաշտպանների կայազորը կասեցրել է օդանավակայանի արեւելյան կողմից ահաբեկիչների հարձակման փորձը: Ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ եւ գնդացիրներով զինված 10 զրահամեքենա»,- ասել է նա: