Թուրքիան Վաշինգտոնին առաջարկել է իսլամիստներին մտցնել Սիրիայի «չափավոր ընդդիմության» ցուցակ
Международные новостиԹուրքիան եւ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից պահանջել են ընդլայնել Սիրիայի այսպես կոչված չափավոր ընդդիմության ցուցակը` այնտեղ մտցնելով մի շարք իսլամիստական կազմակերպություններ, օրինակ, «Ալ Ահրարա Շամ» արմատական խմբավորումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է The Washington Post թերթը` հղում կատարելով նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմում աղբյուրին:
«Չգիտեմ, կհամաձայնի՞ Սպիտակ տունը դրան: Բայց, ըստ երեւույթին, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պատրաստ է գնալ այդ քայլին», -ամերիկյան թերթին ասել է աղբյուրը:
Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ Վաշինգտոնը պաշտոնապես դեռեւս չի հաստատել այդ տեղեկությունը:
Անդրադառնալով թեմային, «Կոմսոմոլսկայա պրավդան» ընդգծել է, որ պաշտոնական Վաշինգտոնը հրաժարվում է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Մերձավոր Արեւելքում պայքարում համագործակցել Ռուսաստանի հետ: Ամերիկացիները Մոսկվային մեղադրում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտպանելու մեջ եւ դրա համար սպառնում «մեկուսացմամբ»: