«Ռուսական երկաթուղիներ»-ն ակտիվորեն աշխատում է Իրանում ծրագրեր իրականացնելու ուղղությամբ
Международные новости«Ռուսական երկաթուղիներ»-ն ակտիվորեն աշխատում են Իրանում երկաթուղային ճանապարհների էլեկտրաֆիկացման ծրագրերի իրականացման փաստաթղթերի ու պայմանագրերի պատրաստման ուղղությամբ: Պայմանագրերից մեկը` 860 մլն դոլար արժողությամբ, արդեն իսկ նախաստորագրվել է:
Այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նրա խոսքով` ներկա դրությամբ պատրաստվածության բարձր մակարդակում են գտնվում այնպիսի ծրագրեր, որոնք առնչվում են երկաթուղային ենթակառուցվածքների էլեկտրաֆիկացմանը:
«Այսինքն, Իրանն այժմ դրան ևս հատուկ ուշադրություն է դարձնում: եվ մեր «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, ունենալով պրոֆեսիոնալ փորձ և այլ երկրներում աշխատելու ունակություն, այժմ իրանցի գործընկերների հետ ակտիվորեն աշխատում է Իրանում այդ ծրագրերի իրականացման փաստաթղթերի և պայմանագրերի պատրաստման վրա: դրանցից մեկն արդեն նախաստորագրվել է, որը գնահատվում է 860 մլն դոլար: Դա երկաթգծերի էլեկտրաֆիկացման պայմանագիր է»,- «Ռոսիա-24-ի» եթերում հայտարարել է Նովակը:
Նրա խոսքով` ապագայում այդ պայմանագրերի ընդհանուր արժեքը կարող է կազմել 5-6 միլիորդ դոլար: