Սինայում կործանված A321 ինքնաթիռում թայմեր է եղել. Fox Ners
Международные новостиԵգիպտոսում ռուսական Airbus A321 ինքնաթիռի կործանման գործով զբաղվող քննիչները պարզել են, որ հանրանավում թայմեր Է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննությանը ծանոթ մի աղբյուր: Սարքը, հեռուստաալիքի տվյալներով, լարված Է եղել ժամը երկուսի վրա:
Նշվում Է, որ առայժմ տեղեկատվություն չկա, թե ինչ կերպ են ստացվել հետաքննության տվյալները. ահաբեկիչների միջեւ նամակագրության՝ որսված հաղորդումներից, թե հանրանավի բեկորների ուսումնասիրման ընթացքում:
Մի այլ աղբյուր հայտնել Է, որ ըստ աշխատանքային վարկածերից մեկի՝ ռումբը դրված Է եղել ինքնաթիռի վառելիքային համակարգում կամ դրան շատ մոտ, կամ Էլ շարժիչի հետ դրա ծայրակցման տեղում: Այս վարկածը, ինչպես կարծում Է աղբյուրը, բացատրում Է տեսանելի հանցանշանների բացակայությունը:
Ավիաաղետը տեղի Է ունեցել հոկտեմբերի 31-ին. «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 հանրանավը, որը Շարմ Էշ Շեյխից թռչում Էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել Է Սինայում: Ինքնաթիռում եղել են 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Նրանք բոլորը զոհվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: