Մյանմայի ընդդիմությունը բացարձակ մեծամասնություն է ստացել խորհրդարանում
Международные новостиՄյանմայի Ազգային լիգա հանուն ժողովրդավարության (ԱԼՀԺ) ընդդիմադիր կուսակցությունը, որի ղեկավարը Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին Է, նոյեմբերի 8-ին կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքներով բացարձակ մեծամասնություն Է ստացել երկրի խորհրդարանում: Այդ մասին նոյեմբերի 13-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ընտրական հանձնաժողովի տվյալներին:
Ընդդիմադիր կուսակցությունը բավարար թվով ձայներ է ստացել նոր նախագահին ընտրելու համար:
Նոյեմբերի 8-ին Մյանմայում տեղի են ունեցել համընդհանուր ընտրություններ, որոնց վերջին 53 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցել Է ընդդիմությունը:
Մյանմայի քաղաքացիները միաժամանակ ընտրում Էին երկրի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին եւ տեղական օրենսդրական խորհուրդների պատգամավորներին: Նոյեմբերի 11-ին հայտնի Է դարձել, որ երկրի Ազգային լիգա հանուն ժողովրդավարության (ԱԼՀԺ) ընդդիմադիր կուսակցության ղեկավար Աուն Սան Սու Չժին վերընտրվել Է խորհրդարանի ստորին պալատի պատգամավորի պաշտոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: