Վանում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ թուրք ենթասպա է զոհվել
Международные новостиՎանի Արճեշ գավառում թուրքական իրավապահ մարմինների և երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության զինյալների միջև հերթական բախումն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Կողմերի միջև հերթական բախման հետևանքով թուրք ենթասպա է զոհվել: Հաղորդվում է, որ Արճեշում բախումները շարունակվում են: