Իրաքում քրդական աշխարհազորը մտել Է Սինջար քաղաք
Международные новостиՔրդական զինված կազմավորումների մարտիկները մտել են Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հաղորդել Է Քրդստանի անվտանգության տարածաշրջանային խորհուրդը:
«Փեշմերգի» ուժերն այժմ Սինջար են մտնում բոլոր ուղղություններով, որպեսզի շրջանը մաքրեն ԻՊ-ի մնացած ահաբեկիչներից»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին, քաղաքում լսվում Է ծանր հրետանու թնդյունը, քաղաքի գլխավոր փողոցում երեւում են մի քանի հարյուր քուրդ մարտիկներ:
Ականատեսներից մեկն Էլ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը պատմել Է, որ նախորդ օրվա երեկոյան քաղաքից փախել են ավելի քան 50 իսլամիստներ:
Սինջարի վրա հարձակումն սկսվել Է նոյեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին: Գործողությանը շուրջ 7,5 հազար մարտիկներ են մասնակցում՝ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի օդուժի աջակցությամբ:
Սինջարը «Իսլամական պետություն» ծայրահեղական շարժման վերահսկողության տակ Էր անցել 2014 թվականի օգոստոսին, ինչից հետո այնտեղից փախել Էին մի քանի տասնյակ հազար եզդիներ: Նրանցից շատերը, ովքեր չԷին հասցրել հեռանալ քաղաքից, սպանվել Էին: