Բաղդադում առնվազն 17 մարդ Է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով. SkyNews Arabia
Международные новостиԱռնվազն 17 մարդ Է զոհվել, ավելի քան 30-ը՝ վերքեր ստացել Բաղդադի թաղամասերից մեկում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է SkyNews Arabia հեռուստաալիքը:
Առկա տեղեկատվության համաձայն՝ մահապարտն իրեն պայթեցրել Է մայրաքաղաքի հարավում գտնվող մզկիթի մուտքի մոտ:
Նոյեմբերի 13-ին ավելի վաղ երկու պայթյուն Է որոտացել Բաղդադի Մադինաթ Էս Սադր եւ Էլ Հուսեյնիա շրջաններում: Ըստ ուժայինների տվյալների՝ գործի են դրվել ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Զոհերի եւ տուժածների թվի մասին չի հաղորդվել:
Երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը:
ՄԱԿ-ի՝ Իրաքի աջակցման առաքելության տվյալների համաձայն՝ միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում Իրաքում չդադարող բռնության զոհ Է դարձել 714 մարդ, տուժել են 1269 բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: