ՌԴ քաղավիացիան արգելել է «EgyptAir» ավիաընկերությանն իրականացնել թռիչքներ Կահիրե- Մոսկվա չվերթով
Международные новостиՌուսական քաղավիացիան նոյեմբերի 14-ից արգելել է «EgyptAir» ավիաընկերությանը Կահիրե-Մոսկվա չվերթով թռիչքներ իրականացնել:
Այս մասին Interfax-ին հայտնել են Դոմոդեդովո օդանավակայում:
«Օդանավակայանը Ռուսավիացիայից ստացել է գրություն, որ 2015 թվականի նոյեմբերի 14-ից արգելվում են «EgyptAir» ընկերության թռիչնքերը ՌԴ տարածքում»,-հայտնել են օդանավակայանից:
«Egypt Air»-ը Եգիպտոսի ազգային ավիափոխադրողն է, որի կազմում առկա են շուրջ 80 Airbus և Boeing տեսակի ինքնաթիռներ: Ավիաընկերությունը թռիչքներ է կատարում ավելի քան 50 երկրներ: