Ադրբեջանը կնվազեցնի նավթի արտահանումը. ՕՊԵԿ
Международные новостиՆավթ արտահանող երկրների միության` ՕՊԵԿ-ի նոր զեկույցում ասվում է, որ 2015 թվականին Ադրբեջանից նավթի արտահանման ծավալների նվազեցում է կանխատեսվում: Այն կնվազի համաշխարհային շուկայում, հատկապես, ադրբեջանական «Ազերի Light» տեսակի նավթի նկատմամբ աճող մրցակցության պատճառով:
Ինչպես հաղորդում է oxu.az լրատվական կայքը, կազմակերպությունը գտնում է, որ 2015 թվականին Ադրբեջանից նավթի արտահանման ծավալը, անցյալ տարվա համեմատ, օրական 10 հազար բարելով կնվազի:
«Կրճատում է սպասվում: Չնայած նրան, որ ընթացիկ տարվա 9 ամսում Ադրբեջանի գլխավոր հանքահորերից, «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի»-ից արդյունահանվող նավթի ծավալը 4 տոկոսով աճել է, Ադրբեջանից նավթի արտահանման ծավալի կրճատում է սպասվում», -ասվում է ՕՊԵԿ-ի նոր զեկույցում:
Ըստ ՕՊԵԿ-ի` ադրբեջանական նավթի վաճառքի ծավալները կրճատվելու են` կապված Մերձավոր Արեւելքից կատարվող այլընտրանքային մեծ առաջարկի եւ եվրոպական նավթավերամշակման գործարաններում նավթի պաշարների մեծ կուտակումների հետ:
Bloomberg-ն էլ իր հերթին հայտնում է, որ նավթի համաշխարհային շուկա Իրանի վերադարձից հետո սեւ ոսկու գինը կտրուկ կնվազի: Համաշխարհային բանկի փորձագետներն էլ կանխատեսում են, որ նման դեպքում նավթի մեկ բարելի գինը կընկնի եւս 10 դոլարով:
Երեկվա դրությամբ` Լոնդոնի ապրանքային սակարանում ադրբեջանական «Ազերի Light» տեսակի նավթի մեկ բարելի գինը սահմանվել է 46,71 դոլար, Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը` 44,77 դոլար:
Նավթի համաշխարհային գների եւ ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվելէ ճգնաժամի մեջ. բազմաթիվ պետական եւ մասնավոր հաստատություններ չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Փակվել եննավթարդյունաբերության մի շարք ձեռ նարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, տասնյակ հազարավոր աշխատավորներ գործազուրկեն դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` ադրբեջանական բանկերըկանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, երկրի բյուջեն դեֆիցիտային է դարձել, եկող տարվաբյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: