Փարիզում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհերի թիվը անցել է 150-ը
Международные новостиՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Փարիզի իշխանությունների տեղեկացմամբ՝ ահաբեկչական գործողությունների հետևանքով 150-ից ավելի մարդ է զոհվել, որից միայն 100-ը «Բատաքլա» թատերասրահի մոտակայքում: Ահաբեկչական գործողությունների հետևանքով վիրավորների թիվը դեռևս հայտնի չէ: Ահաբեկիչները նաև պատանդներ են վերցրել, որոնց թիվը դեռևս ճշտվում է, հայտնել են տեղի իշխանությունները «Բի-բի-սի»-ի թղթակցին:
Ահաբեկչական գործողությունների արդյունքում այս պահի տվյալներով սպանվել է նաև 5 մահապարտ ահաբեկիչ: Իշխանությունները Փարիզի բնակիչներին կոչ են արել փողոց դուրս չգալ: Մոտ 1500 ոստիկան մայրաքաղաքի տարբեր շրջաններում որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ ահաբեկիչներին հայտնաբերելու նպատակով:
Ֆրանսուա Օլանդը, այցելելով «Բատաքլա» թատերասրահ, հայտարարել է, որ իշխանությունները անխնա պայքար են մղելու ահաբեկիչների դեմ:
Ավելի վաղ Orer.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի տարբեր մասերում ահաբեկչական գործողությունների արդյունքում անհայտ անձիք անկանոն կրակ են բացել «Բատաքլա» թատերասրահի դիմացի մայթին գտնվող ռեստորանի հաճախորդների վրա: Նույն ժամակահատվածում ահաբեկիչները կրակել են նաև «Շառլոն» և այդ փողոցի անկյունում գտնվող «Ռյու դե Շարոն» ժամանցի վայրերում գտնվող մարդկանց վրա: Բացի այդ, ահաբեկիչնեը պատանդ են վերցրել մոտ 100 մարդու, որքեր գտնվել են «Բատաքլա»-ում:
Պատրաստեց՝ Ա. Գրիգորյանը