ԱՄՆ նախագահն ահաբեկիչների դեմ պայքարելու հարցում պատրաստ է համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն հայտարարել է, որ ուրբաթ՝ նոյեմների 13-ի երեկոյան, տեղի ունեցած հերթական ահաբեկչական գործողությունների պատասխանատուն ինքն է, ինչը նաև ահազանգ է ողջ միջազգային հանրությանը համախմբվելու և համատեղ ուժերով ահաբեկիչների դեմ պայքարելու համար: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այս տարվա ընթացքում արդեն երկրորդ նման աղմկահարույց ահաբեկչական գործողությունն է իրականացնում, որը գերտերություններին նետված ձեռնոց է, ինչը կարող է Արևմուտքի և ԱՄՆ-ի համար առիթ հանդիսանալ ահաբեկիչների դեմ պայքարի հարցում նորովի համախմբվելու և պայքարելու համար:
Համախմբման կոչերը, սակայն չեն ուշացել և այդ հարցում արդեն իրենց պատրաստակամությունն են հայտնել եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Մեծ Բիրտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
ԱՄՆ նախագահն իր ուղերձում նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ահաբեկիչների դեմ պայքարի հարցում սերտորեն համագործակցել նաև Ռուսաստանի հետ: Իր հերթին Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում մեկ երկրի ջանքերը բավարար չեն կարող լինել, ուստի կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ համախմբվել և համատեղ պայքարել անմարդկային այդ դրսևորումների դեմ:
Ա.Գ.