Բեռլուսկոնին հորդորել է Արևմուտքին կոլաիցիա կազմել Ռուսաստանի հետ
Международные новостиԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կոչ է արել Արևմուտքի առաջնորդներին ականջալուր լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցով համատեղ կոալիցիա ստեղծելու առաջարկին:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արդեն մի քանի ամիս է` նախագահ Պուտինը պնդում է ստեղծել այդ կոալիցիան: Եվրամիությունը, որն առավելագույնն է բախվել ներգաղթյալների խնդրի հետ, պետք է նպաստի Ռուաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների կոալիցիայի ստեղծմանը` ՄԱԿ-ի հովանու ներքո ռազմական միջամտություն իրականացնելու և «Իսլամական պետություն» քաղցկեղն արմատախիլ անելու համար»,- նշել է Բեռլուսկոնին: