Ամստերդամում հետաձգվել է դեպի Փարիզ օդանավի չվերթը. առկա է ահաբեկչության վտանգ
Международные новостиԱհաբեկչության վտանգից ելնելով Ամստերդամի օդանավակայանում հետաձգվել է դեպի Փարիզ ուղևորվող չվերթը:
Այս մասին է հաղորդում Telegraaf թերթը:
Telegraaf-ի տվյալներով AF1741 համարի չվերթը Սհիպհոլայից պետք է իրականացվեր տեղական ժամանակով ժամը 14:45-ին, սակայն այդ չվերթը հետաձգվել է անորոշ ժամանակով. դա կապված է ահաբեկչություն իրականացնելու մասին «Twitter» սոցիալական ցանցում տեղադրված սպառնալիքներից:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերում այդ սպառնալիքներին: Մենք խնդրել ենք ուղևորներին լքել ինքնաթիռը, և այս պահին իրականացնում ենք զննում»,-նշել են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, որոնք իրականացնում են Ամստերդամի օդանավակայանի անվտանգությունը: