Ֆրանսիական ոստիկանությունը հետապնդում է դեպի Փարիզ շարժվող Սիտրոեն մակնիշի մեքենա
Международные новостиՖրանսիական ոստիկանությունը հետապնդում է չորս զինված մարդու, ովքեր Սիտրոեն մակնիշի մեքենայով շարժվում էին դեպի Փարիզ տանող ավտոմայրուղիով:
Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, ոստիկանությունը կեսօրից սկսել է կասկածելի մեքենայի հետապնդումը Փարիզից մոտ 64կմ հեռավորության վրա գտնվող Աբլիս տարածաշրջանի մոտակայքից:
Ֆրանսիական ոստիկանությունը հաստատել է, որ որոնում են Ֆրանսիայից դուրս գրանցված GUT 18053 համարանիշերով սև մարդատար մեքենա: Այն կասկածվում է նոյեմբերի 13-ին ահաբեկչական գործողությունների հետ կապ ունենալու մեջ:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակած տվյալների, զոհվել է 127 մարդ, տուժել են ավելի քան 250-ը, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը: