Լավրով. Բոլոր կողմերը հաստատել են, որ Սիրիայի եւ Ասադի ապագան պետք է որոշի երկրի ժողովուրդը
Международные новостиՎիեննայում Սիրիայի հակամարտության հարցով բանակցությունների կողմերը հաստատել են, որ Սիրաիյի ապագան պետք է որոլի այդ երկրի ժողովուրդը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Մենք հաստատել ենք, որ Սիրիայի ապագան որոշելու է ՍԻրիայի ժողովուրդը: Դա վերաբերում է, անկասկած, եւ Ասադի, եւ որեւէ այլ քաղաքական գործչի ճակատագրին այդ երկրում»,-ասել է Լավրովը բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Վիեննայի բանակցություններից հետո հայտարարել էր, որ մասնակից երկրները որոշել են անհապաղ բանակցություններ սկսել Սիրիայի ընդդիմադիր խմբերի հետ, ինչպես նաեւ 18 ամսվա ընթացքում Սիրիայում ընտրություններ անցկացնել: