Անթալիայի օդանավակայանում անօդաչու թռչող սարքը տագնապ է առաջացրել
Международные новостиԹուրքիայի Անթալիա քաղաքի օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարք է երեւացել, որից հետո տագնապով օդ է բարձրացել ոստիկանական ուղղաթիռը։
Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Անթալիայում G 20-ի գագաթնաժողովի անցկացման հետեւանքով Անթալիայի օդանավակայում անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում, սակայն հայտնի է դարձել, որ օդանավակայանի տարածքում նոյեմբերի 14-ին անօդաչու սարք է հայտնվել։
Տագնապով օդ է բարձրացել ոստիկանական ուղղաթիռը եւ հատուկ ռադարներով փորձել որսալ որեւէ թռչող օբյեկտ օդանավակայանի տարածքում, սակայն մոտ 20 րոպե որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։ Ոստիկանները ոչինչ չեն գտել։
Նշենք, որ Թուրքիայի Անթալիա նահանգի Բելեքի շրջանում նոյեմբերի 15-16-ին անցկացվելու է G 20 երկրների գագաթնաժողովը։