ԴԱԻՇ-ը նշել է, թե որ դեպքում Ֆրանսիայում կհաստատվի խաղաղություն
Международные новости1in.am-ը գրում է.
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի ներկայացուցիչները հրապարակել են տեսաուղերձ, որում նշել են, որ Ֆրանսիան այսուհետ նույնպես կենթարկվի ահաբեկչական հարձակումների, քանի դեռ Փարիզը չի դադարեցրել Սիրիայի ռմբակոծությունները։
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի 7 կետում հնչել են պայթյուններ։ Փարիզի դատախազությունը հաստատել է 128 մարդու զոհվելը։ 99 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը։