Ջեբ Բուշը հարձակվել է Հիլարի Քլինթոնի վրա. Այո՛, պատերազմում ենք իսլամական ահաբեկիչների դեմ
Международные новостиnews.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հրաժարվել է հայտարարել, որ Միացյալ Նահանգները պատերազմում է ծայրահեղ իսլամական ահաբեկիչների դեմ: Այս մասին գրել է The Washington Times-ը:
«Չեմ կարծում, որ մենք պատերազմում ենք իսլամի դեմ: Չեմ կարծում, որ մենք պատերազմում ենք բոլոր մահմեդականների դեմ»,- Այովա նահանգի մայրաքաղաք Դե Մոյնում հանրապետական Ջեբ Բուշի հետ նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է Քլինթոնը:
Երբ հաղորդավարը պնդել է ծայրահեղ իսլամի մասին հարցի շուրջ, Քլինթոնը հայտարարել է, որ պետք չէ ընդհանրացումներ անել, իսկ ԱՄՆ-ն պատերազմում է ծայրահեղականների դեմ ընդհանրապես:
Ջեբ Բուշն օգտվել է այս հայտարարությունից: «Այո՛, մենք պատերազմում են ծայրահեղական իսլամական ահաբեկիչների դեմ»,- ասել է նա:
Քլինթոնն իր հերթին ընդգծել է, որ այդպիսի հայտարարություններով պետք չէ հեռացնել բոլոր մահմեդականներին, որոնք կարող են կարեւոր դաշնակից դառնալ ջիհադական խմբավորումների դեմ պայքարում: