Փարիզի ահաբեկչություն իրականացնողներից 2-ը Բելգիայից են եղել
Международные новостиՖրանսիացի փորձագետները Բրյուսելում բնակվող 2 ֆրանսիացու ճանաչել են որպես Փարիզի ահաբեկչության մասնակից: Այս մասին հայտարարվել է RTBF ֆրանսիական հեռուստաալիքի եթերում:
Նշվում է, որ կասկածյալներից մեկը բնակվել է Մոլենբեկ համայնքում, որտեղ խուզարկություններ են անցկացվել:
Ահաբեկչության հետաքննության շրջանակներում Բրյուսելում ոստիկանական խուզարկումներ են իրականացվել շաբաթ: Քննիչներն ուսումնասիրում են խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած մի շարք պայթյունների և հրաձգության հետևանքով զոհվել է 129 մարդ, 352-ը վիրավորվել են, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նշվում է, որ այս ահաբեկչությունն ամենաարյունալին էր Ֆրանսիայի պատմության մեջ: