Օլանդը ցանկանում է արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչեւ 3 ամիս ժամկետով
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է փոփոխություններ առաջարկել 1955 թվականին ընդունված արտակարգ դրության մասի օրենքում: AFP-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է նախագահ Օլանդի եւ երկրի առաջատար քաղաքական գործիչների հանդիպմանը մասնակցած Ֆրանսիայի Սենատի ղեկավար Ժերար Լարշեն:
Լարշեի խոսքով, Ֆրանսիայի նախագահն անհրաժեշտ է համարում օրենքը համապատասխանեցնել Փարիզի ահաբեկչություններից հետո առաջացած նոր իրավիճակին: AFP-ի աղբյուրների համաձայն, Օլանդը ցանկանում է արտակարգ դրության ռեժիմը պահպանել առնվազն 3 ամիս շարունակ:
Իր հերթին, ըստ ՏԱՍՍ գործակալության, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը տեղեկացրել է, որ երկու պալատների օրենսդրական հանձնաժողովները պատրաստ են սեղմ ժամկետներում քննարկել նախագահի առաջարկած օրենքի բոլոր փոփոխությունները: