Էստոնիան պատրաստ է ներդրում կատարել ԻՊ-ի դեմ պայքարում. նախարար
Международные новостиԷստոնիայի պաշտպանության նախարար Հանս Հանսոն վստահեցրել է, որ իր երկիրը պատրաստ է ներդրում կատարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:
«Էստոնիան, ինչպես և բոլոր մյուս նորմալ պետությունները, չպետք է հասարակ դիտորդի կարգավիճակում լինի ահաբեկչության դեմ պայքարում: Մենք պետք է պատրաստ լինենք և պատրաստ ենք օգնելու մեր դաշնակից Ֆրանսիային մեր հնարավորությունների սահմաններում», - РИА Новости-ի հաղորդմամբ` ասել է էստոնացի նախարարը: