Փարիզում ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել են երկու տասնյակ օտարերկրացիներ
Международные новостиԾայրահեղականների կողմից նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել են երկու տասնյակ օտարերկրացիներ: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ գնդակոծումների կամ պայթյունների հետեւանքով սպանվածների թվում են Ալժիրի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մարոկոյի, Մեքսիկայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Թունիսի եւ Չիլիի քաղաքացիներ:
Ավելի վաղ մի շարք երկրներ արդեն պաշտոնապես հաստատել են իրենց քաղաքացիների զոհվելը: Մասնավորապես, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտնել է ահաբեկչական գործողության հետեւանքով երկրի մի քաղաքացուհու զոհվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: