Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Ռաքայում «Իսլամական պետության» զինյալների դիրքերին
Международные новостиՖրանսիայի ռազմաօդային ուժերը հոծախումբ հարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) մայրաքաղաք Ռաքային: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, նոյեմբերի 15-ին հաղորդել Է Reutersը՝ վկայակոչելով Հինգերորդ հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ օդային հարվածի շնորհիվ ոչնչացվել են ԻՊ-ի հրամանատարական կետը, ջիհադականների հավաքագրման կենտրոնը, ռազմամթերքի պահեստը եւ վարժանքների ճամբարը: Ավիահարձակմանը մասնակցել են Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Հորդանանի 12 ինքնաթիռներ, որոնք նետել են 20 ռումբ:
Նոյեմբերի 15-ին ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել Է, որ երկրի կառավարությունը կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ:
Անթալիայում G20-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ը Ֆրանսիայի հետ մտադիր են Սիրիայում եւ Իրաքում ակտիվացնել օդային հարվածներն ԻՊ-ի դիրքերին: