Վիտալի Կլիչկոն ընտրվել Է Կիեւի քաղաքագլուխ
Международные новостиԲոլոր ձայների հաշվման արդյունքում Կիեւի քաղաքագլուխ Է ընտրվել Վիտալի Կլիչկոն: Այդ մասին վկայում են ընտրական հանձնաժողովի տվյալները:
«Կիեւի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից բոլոր ձայների հաշվման արդյունքում ընտրողների 66,49 տոկոսը Կիեւի քաղաքապետի ընտրություններում քվեարկել Է «Պյոտր Պորոշենկոյի Համերաշխություն» դաշինք»-ից թեկնածու Վիտալի Կլիչկոյի օգտին, 33,51 տոկոսը՝ Գերագույն ռադայի պատգամավոր Բորիսլավ Բերեզուի օգտին»,-ընտրական հանձնաժողովի տվյալները ներկայացնում Է «Ուկրաինսկիե նովոստին»:
Տեղական ընտրությունների երկրորդ փուլը նոյեմբերի 15-ին, անցկացվել Է Ուկրաինայի 29 քաղաքներում՝ մարզային կենտրոնների մեծ մասում եւ ավելի քան 90 հազար ընտրողներ ունեցող մի քանի քաղաքներում:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների համաձայն՝ տեղական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը եղել Է շատ ցածր եւ կազմել Է 34,08 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: