Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը ժամանում է Ադրբեջան
Международные новостиԹուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը նոյեմբերի 17-ին եռօրյա այցով կժամանի Բաքու:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, -հայտնում էreport.az լրատվական կայքը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:
Այցի ընթացքում թուրք հրամանատարը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության եւ մի շարք այլ պաշտոնյաների հետ:
Սալիհ Զեքի Չոլաքը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում նշանակվել է այս տարվա օգոսոտսի 5-ին: