Ահաբեկչությունից հետո Ֆրանսիայում կատարվել է 168 խուզարկություն, 23 մարդ ձերբակալվել Է
Международные новостиՓարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո ֆրանսիայում մի ամբողջ շարք գործողություններ են անցկացրել ավազակային ընդհատակի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 16-ին հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը: Ընդհանուր առմամբ այ ս պահին արդեն 168 խուզարկություն Է կատարավել ամբողջ երկրում:
«Կատարվել է 168 վարչական խուզարկություն, 104 մարդ ենթարկվել Է տնային կալանքի, 23 մարդ ձերբակալվել Է եւ ժամանակավորապես կալանքի տակ Է»,- տեղեկացրել Է նախարարը:
Նրա խոսքով՝ պոտենցիալ իսլամիստների մոտ խուզարկություններ են կատարվել միաժամանակ երկրի 19 դեպարտամենտներում: Քննչական միջոցառումներ են տեղի ունեցել, այդ թվում, Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներում՝ Մարսելում, Լիոնում, Լիլում, Թուլուզում: Խուզարկությունների ընթացքում, ճշտել Է նախարարը, առգրավվել Է 31 միավոր զենք: Կասկածյալներից նաեւ բռնագրավվել են թմրամիջոցներ:
«Սա ընդամենը սկիզբն Է: Այս գործողությունները կշարունակվեն: Պատասխանը կլինի լայնընդգրկուն եւ համընդհանուր: Նրանք, ովքեր ոտնձգություն են կատարում հանրապետության դեմ, կձերբակալվեն, եւ պետությունն անզիջում կլինի նրանց նկատմամբ»,- նշել Է Ֆրանսիայի ՆԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: