Փարիզում կատարվածը չի սասանի ահաբեկչության դեմ պայքարելու ՆԱՏՕ-ի վճռականությունը. Ստոլտենբերգ
Международные новостиՓարիզում կատարված ահաբեկչական գործողությունները չեն վախեցնում ՆԱՏՕ-ին, այլ ամրապնդում են ահաբեկչության դեմ պայքարելու նրա վճռականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը տարածվել Է ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում ի հիշատակ Ֆրանսիայի մայրաքաղաքի ողբերգու թյան զոհերի անցկացված լռության րոպեից հետո:
«Այդ գրոհները նախատեսված Էին ահաբեկման համար, բայց դրանք միայն ամրապնդում են մեր վճռականությունը: Ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը երբեք չեն կարողանա հաղթել ժողովրդավարությանը եւ մեր բաց հասարակություններին»,-ընդգծել Է գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն, «ավելի վճռականորեն, քան երբեւիցե, տրամադրված Է պայքարելու ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ»: «Մենք խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին: Մենք նաեւ մտածում ենք նրանց մասին, ովքեր վիրավորվել են: Համերաշխություն ենք հայտնում Ֆրանսիայի կառավարության եւ ժողովրդի հետ ահաբեկչական սպառնալիքի դեմ նրանց վճռական պայքարում,-նշել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: