Ադրբեջանը մնացել է առանց ինտերնետի
Международные новостиԱդրբեջանի ամբողջ տարածքում այսօր ժամը 16:00-ից ինտերնետն անջատվել է:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությանը:
Ինտերնետի խզումը վերաբերվել է գործնականում Ադրբեջանի բոլոր ինտերնետ-պրովայդերներին, այդ թվում բջջային օպերատորներին: Ադրբեջանի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը հայտնել է, որ պատճառը հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում գործող Delta Telekom գլխավոր պրովայդերի ցանցում ծագած հրդեհն է եղել, որն արդեն մարվել է:
Ներկայում Ադրբեջանում ինտերնետի անջատվելու պատճառով կաթվածահար է բանկերի եւ համացանցի հետ կապված բոլոր բնագավառների աշխատանքը: Նախարարությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ինտերնետային կապի վերականգնումն Ադրբեջանում կտեւի մի քանի ժամ: