Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պահանջում է չեղյալ հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Международные новостиԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դիմել է երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողովին` պահանջելով չեղյալ հայտարարել նոյեմբերի 1-ին մեջլիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը: Հանձնաժողովին ուղղված դիմո ւմի մեջ քրդամետ կուսակցությունը նշել է, որ ընտրություններն իրականացվել են «հավասարության» և «ազատության» սկզբունքների խախտումներով:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը նոյեմբերի 12-ին հայտարարել էր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Համաձայն խորհրդի տվյալների՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) ընտրությունների արդյունքներով ստացել է 317 պատգամավորական մանդատ, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)՝ 134, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 59 և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 40 պատգամավոր: