Օլանդը մոտ ապագայում կհանդիպի Օբամայի և Պուտինի հետ
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ծրագրում է առաջիկայում հանդիպումներ ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Ինչպես փոխանցում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստին հայտարարել է երկրի նախագահը:
«Ես որոշել եմ մոտ օրերս Վաշինգթոնում հանդիպել Բարաք Օբամայի հետ, ապա Մոսկվայում` նախագահ Պուտինի հետ, որպեսզի մենք կարողանանք միավորել մեր ուժերը արդյունքի հասնելու համար, որպեսզի այն ուշացած չլինի»- նշել է Օլանդը:
Նրա խոսքով` «Իսլամական պետությունը» սպառնալիք է ոչ միայն Ֆրանսիայի համար, ուստի ահաբեկչության դեմ պայաքարելու համար պետք է համատեղ ջանքեր կիրառել: