Ֆրանսիական օդուժը Սիրիայում նոր հարված Է հասցրել ԻՊ-ի զինյալների դիրքերին
Международные новостиՖրանսիայի ռազմաօդային ուժերը լույս նոյեմբերի 17-ի գիշերը «Իսլամական պետության» զինյալների դիրքերին նոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսի Ռաքա քաղաքում, որտեղ գործում են ահաբեկչական խմբավորման պարագլուխները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է AFP գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական բանակի գլխավոր շտաբին:
Գործակալության տվյալներով՝ ոչնչացվել են իսլամիստների հրամանատարական կենտրոնը եւ վարժական ճամբարը: «Ֆրանսիական բանակը 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ ԻՊ-ի դեմ ավիագրոհ Է ձեռնարկել սիրիական Ռաքայում»,- նշվում Է գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: