Հունաստանի կառավարությունը վարկատուների հետ համաձայնեցրել Է բարենորոգումների ծրագիրը
Международные новостиԲազմօրյա բանակցություններից հետո Հունաստանի կառավարությանը հաջողվել Է վարկատուների հետ համաձայնության հասնել բարենորոգումների ծրագրի շուրջը, ինչը ճանապարհ Է բացում Աթենքին 2 միլիարդ եվրոյի վարկաբաժին վճարելու եւ ազգային բանկերի վերակապիտալացման նպատակով 10 միլիարդ եվրո փոխանցելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Աթենքի լրատվական գործակալությանը :
Հունաստանի ֆինանսների նախարարի խոսքով՝ «երկիրը վարկատուների հետ համաձայնեցրել Է նախնական միջոցառումների այն բոլոր 48 կետերը», որոնք նշված են վարկային համաձայնագրում:
Մնացած միջոցների սահմանումը կանոնակարգող օրինագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի նոյեմբերի 17-ին, իսկ դրա շուրջ քվեարկությունն, ինչպես սպասվում Է, տեղի կունենա նոյեմբերի 19-ին: Հոկտեմբերի կեսերին Հունաստանի խորհրդարանն ընդունել Է օրենք, որը նախատեսում Է խիստ խնայողության նոր նորմաների սահմանում, որոնք վարկատուների հետ համաձանեցվել են Աթենքին ֆինանսական օգնության երրորդ ծրագրի շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: