Ֆրանսիային ԵՄ-ի օգնությունը կցուցաբերվի երկկողմ հիման վրա. Մոգերինի
Международные новостиԱհաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիային Եվրամիության օգնությունը կցուցաբերվի երկկողմ հիման վրա, խոսքը չի վերաբերում պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում ԵՄ-ի առաքելության գործարկմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ես ցանկանում եմ պարզաբանել, որ դա չի ենթադրում ԵՄ-ի առաքելությունը պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում, խոսքը երկկողմ հիման վրա ցուցաբերվող օգնության մասին Է: ԵՄ-ն կարող Է դա համակարգել, երբ պահանջվի: Մենք առաջիկա օրերին կշարունակենք աշխատել համատեղ ու երկկողմ հիման վրա»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ Եվրամիության վերաբերյալ պայմանագրի համապատասխան հոդվածը ԵՄ-ի Խորհրդի պաշտոնական որոշումներ կամ եզրակացությունների չի պահանջում: «Մենք ձեւականությունների կարիք չունենք»,-նշել Է Մոգերինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: