Վաշինգտոնը հայտնել է Սիրիայում ՌԴ-ի կողմից թեւավոր հրթիռների եւ օդուժի կիրառման մասին
Международные новостиՌուսաստանը Սիրիայում մեծ թվով հարվածներ Է հասցրել ծովային բազավորման թեւավոր հրթիռների եւ հեռավոր օդուժի ռմբակոծիչների կիրառմամբ:
Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը, հաղորդում Է Reuters-ին:
Սա առաջին հաղորդագրությունն Է Սիրիայում մարտական գործողության ընթացքում ռուսական հեռավոր ավիացիայի ռմբակոծիչների կիրառման վերաբերյալ:
Գործակալության աղբյուրը հավելել Է, որ Մոսկվան վաղօրոք ԱՄՆ-ի հետ համաձայնեցրել Էր հրթիռային գրոհների անցկացումը՝ հենվելով Սիրիայի երկնքում թռիչքների անվտանգության մասին գործող համաձայնագրի վրա:
Նոյեմբերի 17-ին ավելի վաղ Le Monde թերթը հաղորդել Էր, որ լույս նոյեմբերի 17-ի գիշերը սիրիական Ռաքա քաղաքի թիրախներին, որը համարվում Է «Իսլամական պետության» մայրաքաղաքը, հարված Է հասցվել թեւավոր հրթիռներով: Ըստ ֆրանսիական հրատարակության աղբյուրների հաղորդման՝ հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի կողմից: