Եթովպիայի ավիաընկերությունը չվերթ է իրականացնելու միայն կանանց մասնակցությամբ
Международные новостиEthiopian Airlines ավիաընկերությունը չվերթ Է իրականացնելու միայն կանանց մասնակցությամբ. անձնակազմը բաղկացած կլինի բացառապես թույլ սեռի ներկայացուցիչներից: Ինչպես հաղորդվում Է ընկերության կայքում, Ադիս Աբեբայից Բանգկոկ առաջին թռիչքը պլանավորված Է նոյեմբերի 19-ին:
Բացի այն, որ չվերթն իրականացվելու Է կանանց անձնակազմի կողմից, թռիչքի բոլոր պատրաստությունները նույնպես միայն կանայք են կատարելու՝ կոլ-կենտրոնի աշխատակցուհիներից մինչեւ դիսպետչերներ, անվտանգության ծառայությունների աշխատակցուհիներ եւ մեխանիկներ:
Ավիաընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ չվերթի նպատակը Եթովպիայում երկու սեռերի ներկայացուցիչների հավասարությունը ցուցադրելն Է: «Կանանց թռիչքը» նաեւ պետք Է դառնա այն բանի ցուցադրումը, որ ընկերությունն ընդլայնում Է կանանց հնարավորությունները կարիերայի աճի համար:
Ներկայում Ethiopian Airlines-ի աշխատակիցների 30 տոկոսը կանայք են:
Ethiopian Airlines-ը Եթովպիայի պետական ավիաընկերությունն Է, որն ուղեւորների եւ բեռների փոխադրում Է իրականացնում աշխարհի 50-ից ավելի քաղաքներ: Այն հիմնադրվել Է 1945 թվականին: Կենտրոնակայանը գտնվում Է Ադիս Աբեբայում: