Air France-ի երկու ինքնաթիռներ փոխել են ուղղությունը պայթյունի սպառնալիքի պատճառով
Международные новостиAir France ավիաընկերության երկու ինքնաթիռներ, որոնք ԱՄՆ-ից մեկնել էին Փարիզ, հարկադրված են եղել փոխել ուղղությունը պայթյունի սպառնալիքի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
KSL հեռուստաալիքի տվյալներով՝ A-380 հանրանավը, որը Լոս Անջելեսից մեկնել էր Ֆրանսիա, ուղարկվել է Սոլտ Լեյկ Սիթիի միջազգային օդանավակայան այն բանից հետո, երբ ազդանշան էր ստացել ենթադրյալ ռումբի մասին: Օդանավում եղել է 497 ուղեւոր:
Ինչպես հաղորդել է CBC հեռուստաալիքը, Boeing 777-ը Վաշինգտոնից մեկնել էր Փարիզ եւ հարկադրական վայրէջք է կատարել Հալիֆաքսի օդանավակայանում: Ինքնաթիռում եղել է 298 ուղեւոր:
Ըստ վերջին տվյալների՝ երկու ինքնաթիռներն էլ բարեհաջող վայրէջք են կատարել, ուղեւորները տարհանվել են: Իշխանությունները ստուգում են սպառնալիքի ստացված ազդանշանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: