Օբաման խստիվ քննադատել է սիրիացի գաղթականներին ընդունելուց երկրի նահանգապետերի հրաժարվելը
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խստիվ քննադատել Է երկրի այն քաղաքական գործիչներին ու նահանգապետերին, ովքեր հանդես են եկել սիրիացի փախստականների առջեւ սահմանները փակելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 18-ին հաղորդել Է NBC հեռուստաալիքը:
Նախագահը իր քաղաքական ընդդիմախոսների կողմից միգրանտների վերաբերյալ արված հայտարարությունների ալիքը որակել Է «հիստերիա»:
Օբաման հավելել Է, թե ահաբեկչական գործողություններից հետո սխալ Է «վախի ու խուճապի մատնվելը» եւ հորդորել Է չուռճացնել գոյություն ունեցող ռիսկերը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը նոյեմբերի 18-ին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի տարածքում սիրիացի գաղթականների ընդունման ծրագիրը պետք Է կասեցվի ազգային անվտանգության նկատառումներով: Նա ասել Է, որ այս շաբաթ ավելի ուշ Ներկայացուցիչների պալատը քվեարկելու Է սիրիացի գաղթականներին ընդունման ծրագրի գործողությունը կասեցնելու հարցի շուրջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի 27 նահանգների նահանգապետեր, առավելապես հանրապետականներ, դեմ են արտահայտվել իրենց նահանգներ սիրիացի գաղթականների ժամանմանը: Դրա դեմ հանդես են եկել նաեւ հանրապետականներից նախագահի բոլոր թեկնածուները:
Սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է Սիրիայից փախստականների ընդունման ծրագրի մասին, որի համաձայն՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերը պլանավորվում Է ընդունել մինչեւ 10 հազար մարդու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: