Չեղյալ Է հայտարարվել Ելիսեյան դաշտերում Սուրբծննդյան լուսավառության արարողությունը
Международные новостиՓարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո ստեղծված լարված իրադրությունը ստիպել է քաղաքի իշխանություններին՝ հրաժարվել Ելիսեյան դաշտերում Սուրբծննդյան լուսավառության ավանդական արարողությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ակցիայի կազ մակերպիչները:
Արարողությունը պլանավորված Էր նոյեմբերի 18-ի երեկոյան: Այն պետք Է գլխավորեր ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Դյուժարդենը:
«Որոշումն ընդունվել Է նոյեմբերի 13-ին քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ»,-ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: