Օլանդն շտապ խորհրդակցություն Է հրավիրել Սեն Դենիում ծավալված հատուկ գործողության կապակցությամբ
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն շտապ խորհրդակցություն Է գումարել Ելիսեյան պալատում: Պետության ղեկավարը վարչապետի եւ ներքին գործերի նախարարի հետ միասին հետեւում Է Փարիզի հյուսիսային արվարձանում՝ Սեն Դենիում, ծավալված հատուկ գործողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործողության նպատակը 28-ամյա Աբդուլհամիդ Աբաուդին բռնելն Է, որը նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչն Է: Եթե Աբաուդի գործունեության վերաբերյալ հետաքննության ենթադրությունները ճիշտ են, ապա ստացվում Է, որ առավել փնտրվող ահաբեկիչներից մեկը, որը պատրաստություն Է անցել Սիրիայում, թաքնվում Էր «Ստադ դե Ֆրանսից»՝ Փարիզի գլխավոր մարզադաշտից ընդամենը 800 մետր հեռավորության վրա, որտեղ անցած ուրբաթ օրը իրականացված ահաբեկչական գործողությունները 129 մարդու կյանք խլեցին:
Ինչպես հայտնել են Ելիսեյան պալատում, նախագահ Օլանդը գործողության սկսվելու մասեն իրազեկվել Է տեղական ժամանակով ժամը 04:30-ին:
Ներկա պահին հայտնի Է, որ ոստիկանության գործողությունների շնորհիվ ոչնչացվել են ենթադրյալ երկու ահաբեկիչներ. նրանցից մեկը սպանվել Է ուժայինների կողմից, մյուսը՝ կին, բռնվելուց առաջ կարողացել Է գործի դնել պայթուցիկ սարքը եւ պայթեցնել իրեն: Նրանց անձերի մասին չի հաղորդվում: Եվս հինգ մարդ ձերբակալված Է, նրանք արդեն ցուցմունքներ են տալիս: Նաեւ հակասական տեղեկություններ են ստացվել մի անցորդի զոհվելու մասին, որը պատահաբար հայտնվել Է փոխհրաձգության շրջանում:
Ինչպես նշում են ականատեսները, սաստիկ հրաձգությունը Սեն Դենիում շարունակվել Է առվնազն մեկ ժամ: Չարագործները շատ լավ զինված են եղել: Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերի մի քանի աշխատակիցներ վերքեր են ստացել:
Ոստիկանության պրեֆեկտուրան փակել Է Սեն Դենիի բոլոր դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները: Իրադարձությունների Էպիկենտրոնից մեկ կիլոմետր շառավղով փակ են խանութները: Բնակիչներին արվգելված Է դուրս գալ տներից: Ավտոմեքենաների եւ ցամաքային ու ստորգետնյա հանրային տրանսպորտի երթեւեկությունը դադարեցված Է: Ոստիկանությունը չի բացառում, որ մոտակայքում կարող են գտնվել ոչնչացված անձանց հանցակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: