Ոստիկանությունը երկրորդ գործողությունն է անցկացրել Սեն Դենիում, ձերբակալվածների թիվը հասել Է 7-ի
Международные новостиՖրանսիայի ոստիկանությունը նոյեմբերի 18-ին Սեն Դենիում եւս մեկ գործողությունն Է անցկացրել գիշերային գրոհի հետքերով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, ձերբակալվածների թիվը հասել Է 7-ի, նրանք բոլորն Էլ կասկածվում են ահաբեկչության կամ ծայրահեղակ աններին օժանդակելու մեջ:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ լուսաբացին Փարիզի հյուսիսային արվարձանում սկսված ընդգրկուն գործողության ընթացքում վիրավորվել են ֆրանսիական ոստիկանական ջոկատի առնվազն հինգ աշխատակիցներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հատուկ ջոկատայինների շարքերում միակ կորուստը ծառայողական շունն Է, որը զինյալների կողմից գնդակահարվել Է այն բնակարանի գրոհի ընթացքում, որում գտնվում Էին կասկածյալները:
Գործողության նպատակը 28-ամյա Աբդուլհամիդ Աբաուդին բռնելն Է, որը նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչն Է: Եթե Աբաուդի գործունեության վերաբերյալ հետաքննության ենթադրությունները ճիշտ են, ապա ստացվում Է, որ առավել փնտրվող ահաբեկիչներից մեկը, որը պատրաստություն Է անցել Սիրիայում, թաքնվում Էր «Ստադ դե Ֆրանսից»՝ Փարիզի գլխավոր մարզադաշտից ընդամենը 800 մետր հեռավորության վրա, որտեղ անցած ուրբաթ օրը իրականացված ահաբեկչական գործողությունները 129 մարդու կյանք խլեցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: