Սեն Դենիում ավարտվել Է ոստիկանության հատուկ գործողությունը, բայց օղակումը պահպանվում Է
Международные новостиՓարիզի Սեն Դենի արվարձանում ավարտվել Է ոստիկանության հատուկ գործողությունը, որն ուղղված Էր Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ կասկածվողներին բռնելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լե Ֆոլը՝ ամփոփելով նախարարների կաբինետի՝ Ելիսեյան պալատում կայացած նիստի արդյ ունքները:
«Գործողությունն ավարտված Է»,- լրագրողներին համառոտ տեղեկացրել Է լե Ֆոլը:
Սակայն Սեն Դենիի շրջանի, որտեղ տեղական ժամանակով ժամը 04:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 07:30-ին) ինտենսիվ փոխհրաձգությունից հետո ոստիկանությունն սկսել Է գրոհը, օղակումը պահպանվում Է: Փաստորեն դադարեցված Է ողջ երթեւեկությունը, խանութները փակ են, իսկ հրաձգության վայրի անմիջական մերձակայքում գտնվող շենքերի՝ շտապ կարգով տարհանված բնակիչները, ամենայն հավանականությամբ, շուտ չեն վերադառնա տուն:
«Ոստիկանությունն ստիպված Է զգուշություն դրեւսորել: Ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ կասկածվողները կամ ոչնչացվել են զինված դիմակայության արդյունքում, կամ բռնվել են եւ արդեն ցուցմունքներ են տալիս: Սակայն նոր միջադեպերը բացառել չի կարելի»,-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ կայացած զրույցում նշել Է Փարիզի դատախազության աշխատակիցը:
Ըստ վերջին տվյալների՝ հատուկ գործողության արդյունքում սպանվել են երկու կասկածյալներ: Երրորդ զոհվածը ինքնապայթեցում իրականացրած մի կին Է, որի մարմնի վրա պայթանյութ Է ամրացված եղել:
Վիրավորվել Է հինգ ոստիկան: Սպանվել Է ոստիկանության շունը, որն առաջինն Է մտել այն բնակարան, որտեղ թաքնվում Էին կասկածյալները:
Դատախազությունը նաեւ պաշտոնապես հաստատել Է բնակարանում գտնվող երեք մարդու ձերբակալումը, որոնցից մեկը վիրավոր վիճակում տեղափոխվել Է հիվանդանոց: Նաեւ ձերբակալվել են եւս երկուսը՝ տղամարդ ու կին, որոնք հայտնվել Էին պատահարի վայրի մերձակայքում: Ոստիկանությունը ենթադրում Է, որ նրանք կարող են առնչություն ունենալ ջիհադիստների հետ:
Եվս երկու հոգի՝ Հանրապետության փողոցի վրա գտնվող բնակարանի տերն ու նրա ընկերուհին, նույնպես ցուցմունքներ են տալիս: Դեռ մինչեւ ձերբակալվելը ֆրանսիական հեռուստաալիքներին տված հարցազրույցում բնակարանի տերը խոստովանել Է, որ Սեն Դենիի իր բնակարանում ապաստան Է տվել երկու մարդու, «որոնք եկել Էին Բելգիայից»: «Ինձ խնդրեցին ծառայություն մատուցել, ես դա արեցի, ես չգիտեի, որ նրանք ահաբեկիչներ են»,- ասել Է նա:
Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ Սեն Դենիում բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման շենք: