ԱՄՆ-ում մոլեգնած փոթորկից 3 մարդ է զոհվել
Международные новостиԱՄՆ Վաշինգթոնի նահանգում հինգշաբթի գիշերը հզոր փոթորիկ է մոլեգնել, որի հետեւանքով զոհվել է 3 մարդ։
Ավտոմեքենայի վարորդը զոհվել էր Մոնրո քաղաքից ոչ հեռու այն բանից հետո, երբ ծառն ընկել էր նրա մեքենայի վրա։ Սփոքան քաղաքում արմատախիլ եղած ծառերի տակ է մնացել եւս 2 կին։
Ողջ նահանգում հոսանքազրկվել է 185 հազար տուն։ Նահանգապետ Ջեյ Ինսլին արտակարգ իրադրություն է հայտարարել։
Սփոքան քաղաքում ուժգին քամու պատճառով փակ են դպրոցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Էլեկտրահաղորդման վերականգնման համար կպահանջվի 3-5 օր, ասել են տեղի էներգետիկ ընկերությունից։