Թել Ավիվում Russia Today-ի շենքում երկու մարդ սպանած հանցագործը ձերբակալվել է
Международные новостиԹել Ավիվի շենքերից մեկի վրա, որտեղ տեղակայված է Russia Today հեռուստաընկերությունը, տեղի ունեցած հարձակման հեղինակը վիրավորվել է և ձերբակալվել:
Ինչպես հաղորդում է TASS-ը, ձերբակալված արաբի անունը դեռևս չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա ժամանել է Թել-Ավիվ Հեվրոնից և ունի Իսրայելում աշխատելու իրավունք:
Իրավապահներն աշխատանքներ են տանում հարձակվողներից երկրորդին հայտնաբերելու համար: Ականատեսները տեղեկացրել են, որ նրան հաջողվել է թաքնվել հանցագործության վայրից:
Երկու մարդ է զոհվել, երեքն էլ վիրավորվել են անհայտ անձի կողմից Թել Ավիվի շենքերից մեկի վրա հարձակման հետևանքով, որտեղ տեղակայված է Russia Today հեռուստաընկերությունը: Հարձակման ենթարկված գրասենյակային կառույցում աշխատում է 400-500 մարդ, հեռուստաընկերության աշխատակիցները չեն տուժել:
The Jerusalem Post թերթը գրել է, որ տղամարդը արաբերեն բառեր բղավելով փորձել է ներխուժել կառույց, ուր աղոթքի արարողություն էր անցկացվում: