Վաշինգտոնի նահանգում արտակարգ դրություն Է հայտարարվել մոլեգնող փոթորկի պատճառով
Международные новостиԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում մոլեգնող փոթորիկները մասնակիորեն կաթվածահար են արել երթեւեկությունը ճանապարհներին եւ ավելի քան 105 հազար սպառողների թողել առանց լույսի ու ջերմության: Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար կպահանջվի առնվազն հինգ օր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 19-ին հաղորդել է Avista էներգետիկական ընկերությունը:
«Սա խոշորագույն ճգնաժամն է 126 տարի առաջ հիմնված մեր ընկերության պատմության մեջ»,- խոստովանել է Avista-ն:
Տեղ-տեղ քամու արագությունը գերազանցել է ժամում 160 կիլոմետրը: Ավելի վաղ հաղորդվել է, որ տարերքի զոհ է դարձել երք մարդ:
Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին արտակարգ դրություն է հայտարարել նահանգում, ինչը թույլ է տալիս իշխանություններին համերկրային կառավարությունից օգնություն ստանալ տարերային աղետի հետեւանքները վերացնելու գործում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: