Փարիզի մասին Հեմինգուեյի հուշագրությունները վաճառքների հիթ են դարձել
Международные новостиԷռնեստ Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ Է» հուշերի գիրքը Փարիզում վաճառքների հիթ Է դարձել նոյեմբերի 13-ին քաղաքում կատարված ահաբեկչական հարձակումներից հետո, որոնց հետեւանքով զոհվեց ավելի քան 130 մարդ:
Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը, սովորաբար Փարիզի գրախանութներում օրական վաճառվում Է գրքի մինչեւ 10 օրինակ, բայց այժմ վաճառքներն աճել են օրական մինչեւ 500 օրինակ:
Բացի այդ, ամերիկյան գրականության դասականի հուշագրություններն Amazon-ի ֆրանսիական կայքում վաճառքների առաջատար են դարձել կենսագրական գրքերի շարքում:
Փարիզցիները հաճախ ծաղիկների եւ մոմերի հետ Հեմինգուեյի գրքի օրինակներ են բերում նոյեմբերի 13-ի հարձակումների վայրեր՝ հարգելու զոհվածների հիշատակը:
Նաեւ Համացանցում վիթխարի ժողովրդականություն Է վայելում այն տեսահոլովակը, որտեղ Դանիել անվամբ 77-ամյա փարիզուհին ֆրանսիացիներին կոչ Է անում երկրի համար այս բարդ օրերին վերընթերցել Հեմինգուեյի գիրքը:
1964 թվականին հրատարակված հուշերի գրքում Հեմինգուեյը նկարագրում Է 1920-ական թվականներին իր կյանքը Փարիզում եւ իր առաջին գրական փորձերը: